Սփյուռք

Հալեպի հայաշատ թաղամասերը հրթիռակոծվել են

1 րոպեի ընթերցում

Հալեպի հայաշատ թաղամասերը հրթիռակոծվել են

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Սուլեյմանիա, Վիլլաներ, Նոր Գյուղ հայկաշատ թաղամասերը դեկտեմբերի 4-ի առավոտյան հրթիռակոծության են ենթարկվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջից: Առաջին հրթիռն ընկել է Գաբրիի այգում, երկրորդը՝ «Թեթթեն» բենզալցակայանի մերձակայքում գտնվող այգում, իսկ երրորդը՝ հայ վաճառականի խանութի մոտ: Բարեբախտաբար, մարդկային վնասներ չեն գրանցվել, սակայն բնակիչների շրջանում կրկին ահ ու սարսափ է տարածվել: Հրթիռակոծության հետևանքով վնասվել են բնակելի մի քանի շինություններ և մեքենաներ:

Նախորդ մի քանի օրերին Հալեպում թեժ մարտեր են ընթանում սիրիական բանակի և զինված ընդդիմադիրների միջև:

ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում 2.5 տարվա ընթացքում զոհվերի թիվը գերազանցել է 120 հազարը: Այդ թվում մինչև 2013թ.-ի նոյեմբերի 14-ը զոհվել է 65 հայ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում