Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հայաստանում ձևավորվելիք ՀԱՊԿ ակադեմիան առաջինը կլինի կառույցի անդամ երկրներում

Հայաստանում ձևավորվելիք ՀԱՊԿ ակադեմիան առաջինը կլինի կառույցի անդամ 
երկրներում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ձևավորվելիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիան առաջինը կլինի ինչպես կառույցի, այնպես էլ ԱՊՀ երկրներում: Այս մասին նոյեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Հայաստանում ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն Նվեր Թորոսյանը: «Այս պահին չեմ կարող ասել, թե երբ ակադեմիան կբացվի, քանի որ այդ հարցերով այլ մարդիկ են զբաղվում, սակայն կարող եմ ասել, որ դրա անհրաժեշտությունն իսկապես կա, քանի որ ուսանողների շրջանում արդեն մեծ հետաքրություն կա ՀԱՊԿ գործունեության նկատմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա՝ ընդգծելով, որ մեծ թվով ուսանողներ ցանկանում են իրենց մագիստրոսական թեզերը պաշտպանել հենց ՀԱՊԿ գործունեության վերաբերյալ:

Անդրադառնալով ՀԱՊԿ ինստիտուտի գործունեությանը՝ Թորոսյանը նշեց, որ գործունեության 4 տարիներին ինստիտուտը հնարավորության սահմաններում ամեն ինչ արել է իր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար: «Միգուցե եղել են նաև թերություններ և բացթողումներ, ավելի արդյունավետ աշխատանքի պակաս, սակայն ակնհայտ է, որ մենք ունենք նաև ձեռքբերումներ»,- նշեց նա:

Թորոսյանը նշեց, որ 2007 թ-ին, երբ Հայաստանում խոսվում էր ՀԱՊԿ-ի մասին, շատերը չէին հասկանում, թե ինչի մասին է խոսքը, տեղյակ չէին, թե ինչ գործունեություն էր ծավալում այդ կառույցը: «Այդ ամենը հաշվի առնելով, մենք քայլեր ձեռնարկեցինք Հայաստանում ՀԱՊԿ տեղեկատվական աջակցության միջազգային հանրային կենտրոն բացելու համար, իսկ հետագայում՝ հանրությանը կառույցի գործունեության մասին առավել խոր տեղեկատվություն հաղորդելու համար՝ ՀԱՊԿ ինստիտուտը»,- նշեց նա:

ՀՀ-ում ՀԱՊԿ ինստիտուտը բազմիցս պարգևրատրվել է ՌԴ Պետդումայի պատգամավորների կողմից, մեկ անգամ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կողմից, ինչը վկայում է այն մասին, որ ինստիտուտն իր գործունեության ընթացքում արդյունավետ աշխատանք է իրականացրել:

ՀՀ-ում ՀԱՊԿ աշխատակիցները ՀԱՊԿ քարտուղարության քննարկմանն են ներկայացրել Հայաստանում ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման առաջարկը: 2013թ.-ի հունվարի 29-ին ստորագրվել է Հայաստանում «ՀԱՊԿ ակադեմիա» հիմնադրամի ստեղծման հարցով փոխըմբռնման հուշագիր: Ակադեմիան իրենից ներկայացնելու է գիտակրթական և տեղեկատվական-վերլուծական կենտրոն և իրականացնելու է բարձրագույն և հետբուհական ուսուցում ինչպես անվտանգության, այնպես էլ` հարակից ոլորտներում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am