Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կստորագրվի միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության համաձայնագիր

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կստորագրվի միջուկային անվտանգության բնագավառում 
համագործակցության համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի միջև, վերջինիս առաջարկով, կստորագրվի միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության համաձայնագիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, այդ մասին հարցն ընդգրկված է գործադիրի նոյեմբերի 21-ի նիստի օրակարգում:

Հիմնավորման համաձայն` համաձայնագրի ստորագրումը հնարավորություն կտա համագործակցել միջուկային էներգաբլոկների անվտանգ շահագործման, ՀՀ տարածքում ռուսական նախագծով նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման ծրագրի շրջանակներում ՀՀ-ում միջուկային անվտանգության ենթակառուցվածքի զարգացման, ՀՀ ատոմային էներգետիկայի օբյեկներում հնարավոր ճառագայթային վտանգներից արդյունավետ պաշտպանության միջոցների ստեղծման ու պատշաճ պահպանման գործում:

Համաձայնագրով կնախատեսվի նաև միջուկային անվտանգության բնագավառի մասնագետների համար համաձայնեցված ուսումնական ծրագրերի մշակում, մասնագետների պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում: Համաձայնագրի ստորագրումով նախատեսվում է նաև, որ ատոմային էներգիայի բնագավառում երկու երկրների միջև համագործակցությունը կծառայի ատոմային էներգիայի միայն խաղաղ նպատակներով անվտանգ օգտագործմանը:

Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ ասուլիսում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ «Ռոսատոմը» հայ մասնագետների հետ համատեղ աշխատելու է Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը ևս տասը տարով՝ մինչև 2026թ., երկարաձգելու նախագծի շուրջ։ Հայկական ատոմակայանի առաջին էներգաբլոկը գործարկվել է 1976թ.-ի դեկտեմբերի 28-ին, երկրորդը՝ 1980թ.-ի հունվարի 5-ին: Մեծամորի ատոմակայանին բաժին է ընկնում Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի զգալի մասը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am