Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայկական կողմը մտադիր է Ստեփանակերտի օդանավակայանի շահագործմանը հասնել առանց լրացուցիչ լարվածության. ՀՀ վարչապետ

Հայկական կողմը մտադիր է Ստեփանակերտի օդանավակայանի շահագործմանը 
հասնել առանց լրացուցիչ լարվածության. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հարցը պետք է զերծ պահել քաղաքական շահարկումների դաշտից, ինչ այսօր ագրեսիվ կերպով իրականացնում է Ադրբեջանը: «Արմենպրես»-ի հաղոդմամբ՝ այդ մասին ՀՀ Ազգային ժողովում պատասխանեով ՀՅԴ մբկացության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցին՝ նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Ստեփանակերտի օդանավակայանի խնդիրը մեր օրակարգային կարևորագույն խնդիրներից մեկն է: Կարևոր է, որպեսզի այդ օդանավակայանի շահագործման խնդիրը կարողանանք զերծ պահել քաղաքական շահարկումների դաշտից, ինչն այսօր ագրեսիվ կերպով իրականացվում է Ադրբեջանի կողմից: Մենք մտադիր ենք այս նպատակին հասնել առանց լրացուցիչ լարվածության»,- շեշտեց վարչապետը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրադարաձություններին՝ ՀՀ կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման պայմանավորվածություն: Բանակցությունների շուրջ որևէ նոր տեղեկատվություն, որը լավատեսություն է ներշնչում, հայկական կողմը չունի: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ առաջիկա հանդիպման նպատակն է առաջին հերթին երկխոսություն և բանակցային գործընթացի շարունակականություն ապահովելը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am