Հայկական կողմը մտադիր է Ստեփանակերտի օդանավակայանի շահագործմանը հասնել առանց լրացուցիչ լարվածության. ՀՀ վարչապետ
ԵՐԵՎԱՆ 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հարցը պետք է զերծ պահել քաղաքական շահարկումների դաշտից, ինչ այսօր ագրեսիվ կերպով իրականացնում է Ադրբեջանը: «Արմենպրես»-ի հաղոդմամբ՝ այդ մասին ՀՀ Ազգային ժողովում պատասխանեով ՀՅԴ մբկացության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցին՝ նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Ստեփանակերտի օդանավակայանի խնդիրը մեր օրակարգային կարևորագույն խնդիրներից մեկն է: Կարևոր է, որպեսզի այդ օդանավակայանի շահագործման խնդիրը կարողանանք զերծ պահել քաղաքական շահարկումների դաշտից, ինչն այսօր ագրեսիվ կերպով իրականացվում է Ադրբեջանի կողմից: Մենք մտադիր ենք այս նպատակին հասնել առանց լրացուցիչ լարվածության»,- շեշտեց վարչապետը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրադարաձություններին՝ ՀՀ կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման պայմանավորվածություն: Բանակցությունների շուրջ որևէ նոր տեղեկատվություն, որը լավատեսություն է ներշնչում, հայկական կողմը չունի: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ առաջիկա հանդիպման նպատակն է առաջին հերթին երկխոսություն և բանակցային գործընթացի շարունակականություն ապահովելը:
- Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը
խախտել է շուրջ 200 անգամ
Արցախի Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը: - Կիրո Մանոյանն Արցախի հարցի բանակցությունների փակուղային վիճակը
պատճառաբանում է Ադրբեջանի կեցվածքով
Մանոյանի համոզմամբ՝ Թուրքիան կարող է դրական ազդել արցախյան հիմնախնդրի կարգավորման վրա, եթե ձերբազատվի Ադրբեջանի քաղաքականության պատանդը լինելուց: - Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Պլասիդո Դոմինգո կրստերի այցելությանը
ԼՂՀ
Էլման Աբդուլլաևը հերթական անգամ հայտարարել է Ադրբեջանի սկզբունքային տեսակետի մասին, համաձայն որի` առանց պաշտոնական Բաքվի հետ համաձայնեցնելու ցանկացած այցելություն Լեռնային Ղարաբաղ կհամարվի անօրինական: - Ադրբեջանի ԶՈՒ թիրախում վերստին Տավուշի մարզի քաղաքացիական
ավտոմեքենաներն են եղել
«Ադրբեջանական զինված ուժեր խախտել են հրադադարի ռեժիմը և ինտենսիվ կրակ բացել Տավուշի մարզի ուղղությամբ, մասնավորապես, կրակել են Վազաշեն գյուղի ուղղությամբ ճանապարհով ընթացող քաղաքացիական մեքենաների վրա: Զոհեր և վիրավորներ չկան»,- հաղորդում է ՀՀ ՊՆ մամւոլի քարտուղար Արծրուն Հովյաննիսյանը: - «Կացնով և գրչով». Русский Репортер-ն անդրադարձել է Ադրբեջանի ներկա
իրականությանն ու հայ-ադրբեջանական հարաբերություններին
«Արմենպրես»-ը ներկայացնում է Շուրա Բուրտինի հոդվածը որոշակի կրճատումներով: