Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Կիրո Մանոյանն Արցախի հարցի բանակցությունների փակուղային վիճակը պատճառաբանում է Ադրբեջանի կեցվածքով

Կիրո Մանոյանն Արցախի հարցի բանակցությունների փակուղային վիճակը 
պատճառաբանում է Ադրբեջանի կեցվածքով

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան հարցի կարգավորման գործընթացի գրեթե փակուղային իրավիճակի մեղավորն Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքն է: Այս մասին նոյեմբերի 20-ին հրավիրած ասուլիսին նշեց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Այդ գործընթացի համարյա փակուղային վիճակի պատճառը և գլխավոր պատասխանատուն Ադրբեջանն է` իր կեցվածքով, և Բաքուն այդ կեցվածքը փոխվելու որևէ նշան ցույց չի տալիս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մանոյանը՝ հավելելով, որ Թուրքիան կարող է դերակատարություն ունենալ այդ հարցում, սակայն ոչ իր պատկերացրած ձևով:

«Եթե Թուրքիան փորձում է ինչ-որ չափով մասնակից դառնալ կարգավորման գործընթացին՝ ինչ-որ պայմաններ թելադրելով հայկական կողմին, բնական է, որ դա արդյունք չի կարող ունենալ: Բայց եթե Թուրքիան հասկացնի Ադրբեջանին, որ ինքն առհավետ չի մնալու Բաքվի քաղաքականության պատանդը և կարող է, անկախ Ադրբեջանից, Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել, բնականաբար, դա կարող է ունենալ դրական հետևանք հարցի կարգավորման տեսանկյունից»,- ասաց Մանոյանը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը մեծ ջանքեր է գործադրել Հայաստանը շրջափակված պահելու համար:

ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը, սակայն, լավատեսության հիմքեր չի տեսնում, որ Թուրքիան կսկսի Հայաստանի հետ Ադրբեջանից անկախ քաղաքականություն վարել:

Մանոյանը դրական համարեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ նշելով, սակայն, որ չպետք է ամբողջ հույսը դնել բանակցային գործընթացի վրա: «Անհրաժեշտ է շարունակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ քայլերը»,- նշեց Մանոյանը:

Նրա խոսքով՝ պատերազմի հավանականություն միշտ էլ կա, և անհրաժեշտ է պատրաստ լինել դրան: Մանոյանն անհրաժեշտ համարեց, որ միջազգային հանրութունը սկսի հասկացնել Ադրբեջանին, որ այսպես գործել չի կարելի:

Արցախի դեմ ագրեսիա սանձազերծած Ադրբեջանը 1994թ.-ին պարտվեց պատերազմում: Պատմության դասերը վատ սերտած Ադրբեջանը շարունակում է հոխորտալ ռազմական ճանապարհով արցախյան հարցի լուծման ցանկության մասին: ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահների կազմում են Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը: Նոյեմբերի 19-ին Վիեննայում անցկացվեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների 18-րդ հանդիպումը Մինսկի խմբի ձևաչափով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am