Վլադիմիր Գասպարյանն այցելում է վիրավոր ոստիկաններին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոյեմբերի 5-ի երեկոյան այցելել է Երևան քաղաքի հիվանդանոցներ` տեսակցելու Մաշտոցի պողոտայում հրահրված միջադեպի արդյունքում տուժած ոստիկանության ծառայողներին և նրանց մաղթել է շուտափույթ ապաքինում: Ազատության հրապարակում նստացույց իրականացնող Շանթ Հարությունյանի և ցուցարարների հրահրած բախումների հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներով 8 ոստիկաններ տեղափոխվել են մայրաքաղաքի տարբեր բժշկական հաստատություններ:
Ստորև` Բախման տեսանյութը