Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ արդյունաբերողների և գործարարների միությունը ողջունել և զորակցություն է հայտնել ՀՀ կառավարության որոշմանը

ՀՀ արդյունաբերողների և գործարարների միությունը ողջունել և զորակցություն է հայտնել ՀՀ կառավարության որոշմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը ողջունել և զորակցություն է հայտնել ՀՀ կառավարության` հոկտեմբերի 23-ի նիստում ընդունված «Բաց երկնքի» քաղաքականության անցման մասին որոշմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշվում է միության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, որում, մասնավորապես, ասված է.

«Հոկտեմբերի 23–ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը։ ՀՀկառավարությունն ընդունել է ՀՀ մրցունակ և շարունակական օդային փոխադրումներիծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը հաստատելու, ծրագրիիրականացումն ապահովող աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելուորոշում: Ծրագրի շրջանակում գնահատվել են բազմաթիվ նախագծային տարբերակներ:Արդյունքում բացահայտվել է, որ բաց երկնքի քաղաքականությունը կունենա ամենամեծդրական ազդեցությունը տնտեսության, աշխատատեղերի ստեղծման, ուղևորների քանակիաճի և ավիափոխադրումների սակագնի իջեցման վրա:

ՀՀ արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը ողջունում է ՀՀ կառավարության այդ որոշումը, որը հավասարակշռված ու շահեկան քայլ է մեր երկրի տնտեսության զարգացման նոր տրամաբանության և նոր իրողությունների առումով։ Մենք՝ գործարարներս համոզված ենք, որ «Բաց երկնքի քաղաքականությունը» նպաստելու է հատկապես արտահանումների ակտիվացմանը, տուրիզմի զարգացմանը և այն ամենին, ինչը այսօր կարող է զորակցել գործարարներիս արտաքին տնտեսական կապերի աշխուժացման և ծավալման գործում»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]