Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ադրբեջանը հսկայական նավթադոլարներ է ներդնում իր քարոզչական ակցիաների համար

Ադրբեջանը հսկայական նավթադոլարներ է ներդնում իր քարոզչական ակցիաների 
համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տասնամյակում Ամերիկայի հայկական համայնքը զգալի հաջողությունների է հասել` Կոնգրեսի հետ տարվող աշխատանքներում` ձեռք բերելով քաղաքական եւ նյութական աջակցություն: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը, որը չնայած իր նավթադոլարների եւ Թուրքիայի ու Ամերիկայի հրեական համայքնի աջակցությանը, շարունակում է տանուլ տալ Միացյալ Նահանգներում Հայաստանի հետ սկսված «փիար» պատերազմը: ԱՄՆ-ում իրականացվող մշակութային միջոցառումների բազմազանությանը զուգահեռ, ադրբեջանցի փոլիսմեյքերները փորձում են գործի դնել պրոֆեսիոնալ ամերիկայն փիար կազմակերպություններին` հայկական լոբբինգին դիմագրավելու եւ ամերիկյան կառավարության եւ հանրային կարծիքի շրջանակներում Ադրբեջանի իմիջը բարելավելու համար:

Արդեն այսօր մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի այս մտադրությունը դադարել է տեսություն լինելուց եւ ամեն տարի ձեռք է բերում առավել գործնական բնույթ: Ադրբեջանը սկսել է առավել շատ ուշադրություն դարձնել ԱՄՆ կառավարության եւ լրատվամիջոցների հետ հարաբերությունների կառուցմանը, գործադրելով ամեն ջանք Միացյալ Նահանգներում ադրբեջանական շահերը առաջ տանելու համար:

Դեռեւս 2010 թվականից Ադրբեջանը պայմանագիր է կնքել ամերիկյան Patton Boggs իրավաբանական ընկերության հետ, որն առավել հայտնի է կառավարության կարեւորագույն հանդիպումների ժամանակ իրավաբանական ծառայություններ մատուցելով: Համաձայն կնքված պայմանագրի` Patton Boggs-ը պարտավորվում է խորհրդատվական աջակցություն տրամադրել Ադրբեջանին` կապված ադրբեջանա-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հետ: Այս ծառայության համար Ադրբեջանի կառավրությունը պետք է վճարի ամսական 35 հազար դոլար:

Մեկ այլ ամերիկյան լոբբիստական կազմակերպություն Livingston Group-ը, որը Վաշինգտոնում գործող կառավարության հետ երկկողմ հարաբերությունների ուղղղությամբ աշխատող առավել հարգաված ընկերություններից մեկն է, Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության կողմից 2007-2008թթ. ստացել է մոտ 672 հազար դոլար Կոնգրեսի անդամների հետ քաղաքական խորհրդակցություններ կազմակերպելու համար, ընդ որում փոխանցումը կատարվել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանության միջոցով:  Ծառայությունները նաեւ ներառել են տարբեր գործողությունների իրականացումը` կապված ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ, Ադրբեջանում խոսքի ազատության ներկայացման եւ ԱՄՆ-ում Ադրբեջանի ԱԳՆ-յան ներիայացուցիչների այցելությունները ԱՄՆ կազմակերպման ուղղությամբ:

“Jefferson Waterman International” ընկերությունը, որը շուրջ 15տարի է ներկայացնում է տարբեր կառավարությունների, քաղաքական շահերի, եւ առաջատար միջազգային կորպորացիաների, նրանց օգնելով հասնել իրենց նպատակներին ԱՄՆ -ում եւ ողջ աշխարհում, Ադրբեջանի միջազգային բանկի կողմից ստացել է մոտ 108 հազար 100 դոլար`  օրենսդրական դաշտում լոբբիստական ​​գործողություններ իրականացնելու համար: Միեւնույն  ընկերությունը 26 հազար դոլար է ստացել հենց Ադրբեջանի Նախագահի կողմից` մամուլի հետ հարաբերությունների  կառուցման ռազմավարություն մշակելու համար:

Այսօր «Ադրբեջանի ամերիկյան դաշինք» հասարակական կազմակերպությունը դարձել է ԱՄՆ-ում փիար եւ լոբբիստական գործողություններ իրականացնող գլխավոր դերակատարը: Համամաձայն Պատասխանատու քաղաքականության կենտրոնի տրամադրած տվյալների` «Ադրբեջանի ամերիկյան դաշինքի» 2012թ. ընդհանուր լոբբիստական եւ փիար գործունեության ծախսերը կազմել են 2 միլիոն 920 հազար դոլար, որից միայն 2 միլիոն 400 հազարի տարեկան պայմանագիր է ստորագրվել “Fabian&Co.” ամերիկյան լոբբիստական ընկերության հետ Միացյալ Նահանգներում իրազեկման ծրագրեր իրականացնելու համար:

Նշենք, որ Դաշինքը հիմնադրվել է 2010թ. Վաշինգտոնում Անար Մամադովի կողմից, որը Ադրբեջանի հայտնի կոռումպացված նախկին տրանսպորտի նախարար Զիյա Մամադովի որդին է: Անար Մամադովը հայտնի է իր պատմությամբ, որը հրապարակել էր թերթերից մեկը, թե իչնպես է Մամադովը վճարում 1 միլիոն դոլար ռեստորանին, որպեսզի տեղի վայրի գազանանոցից բերված կենդանի արջից գրիլ պատրաստվի: Իսկ նրա հորը Զիյա Մամադովին Վիկիլիկսը ներկայացնում է որպես Ադրբեջանի ամենակոռումպացված բարձրաստիճան օլիգարխներից մեկ: Համաձայն FARA տվյալների Դաշինքի ֆինանսավորումը հիմնականում գալսի է “ZQAN” Հոլդինգից եւ Ադրբեջանի բանկից,որոնք Մամադովի ընտանեկան ստվերային բիզնես կայսրության մասն են կազմում:

Դաշինքի վերջին լայնամասշտաբ փիար ակցիաններից մեկը եղավ Վաշինգտոնում կազմակերպված ճաշկերույթը: Հրավիրված 700 հյուրերի ցանկում էին Օբամայի վարչակազմի, Կապիտոլիումի, դիվանագիտական կորպուսի, թինկ թանկերի ներկայացուցիչները:  Ներկայացուցիչների պալատի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ենթակոմիտեի նախագահ Դան Բարթոնը, սենատորներ Սաքսբի Չամբլիսը եւ Ռիչարդ Բյուռը, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոհեները եւս ներկա էին միջոցառմանը:

Միաժամանակ առավել ակտիվ են նաեւ Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունները, որոք հանդես են գալիս իրենց առանձին փիար գործողություններով` տեղի հաղորդակցության եւ իրավաբանական ընկերությունների օգնությամբ իրականացնելով տարբեր մեդիա արշավներ, մամուլի հետ շփումներ եւ  միջոցառումներ: Օրինակ “Melwood Global” ընկերությունը Ադրբեջանի դեսպանությունից ստացել է անորոշ չափով գումար Ադբեջանի շահերից բխող մեդիա ռազմավարություն իրականացնելու համար: Նշենք, որ այս ընկերության համահիմնադիրներից է Ջոն Բոյթը, որը մեծ փորձառուոյթւոն ունի Ադրբեջանի հետ աշխատելու: 2000թ. նա եղել է Ադրբեջանի Internews-ի տնօրենը:

Իսկ Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը վճարել է 8.900 դոլար “Sitrick and Company” ընկերությանը ` Լոս Անջելեսում գործող լրատվամիջոցների հետ շփումների հաստատաման համար: Ասենք, որ այս ընկերության անձնակազմը մեծամասամբ կազմակված է “The Wall Street Journal”, “The New York Times” , “Bloomberg”, “Los Angeles Times”, “NBC” եւ “CBS” հեռուստաընկերությունների նախկին խմբագիրներից եւ լրագրողներից:  Մեկ տարի անց այս կազմակերպությունը փոխարինվեց “Toolshed Group” ընկերությամբ, որի հիմնադիրն է Ջեյսոն Կաթսը, Ամերիկայի հրեական կոմիտեյի հանրային կապերի գծով նախկին տնօրենը:

Երիտասարդ հետազոտողների ազգային կենտրոն 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am