Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հայաստանը մասնակցում է Մոլդովայում անցկացվող Move it միջազգային թրեյնինգին

Հայաստանը մասնակցում է Մոլդովայում անցկացվող Move it միջազգային 
թրեյնինգին

ՔԻՇՆԵՎ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի մերձակայքում տեղակայված Քոսթեստի տուրիստական ավանում մեկնարկել է Move it միջազգային երիտասարդական թրեյնինգ ծրագիրը: Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 6-ն անցկացվող ծրագրում Հայաստանը ներկայացնում է Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA): «Արմենպրես»-ի փոխանցմամբ` թրեյնինգի մասնակիցները միմյանց հետ կծանոթանան  հետաքրքիր ձևաչափով ժամանցային և ինտելեկտուալ խաղերի, բեմադրությունների, ազգային մշակույթը ներկայացնող միջոցառումների, քննարկումների միջոցով:

Աշխատանքային 7 օրերին մասնակիցները հնարավորություն ունեն հաղորդակցվել միմյանց մշակույթների հետ, իրականացնել փորձի փոխանակում: Միջոցառման նպատակներից մեկն է երիտասարդության շրջանում եվրոպական միջմշակութային բարեկամության սերմանումը: Տարբեր հասարակություններ ներկայացնող երտասարդ առաջնորդները, հավաքվելով մեկ վայրում, առաջիկա օրերին հնարավորություն ունեն ներկայացնել բարեկեցիկ և միասնական Եվրոպայի իրենց տեսլականը:

Թրեյնինգն անցկացվում է Եվրամիության Youth in Action ծրագրի շրջանակում: Նախագիծը ֆինանսավորում է ADVIT ընկերությունը (Executive Agency for Education Audiovisual and Culture), որի նպատակն է ոչ ֆորմալ կրթության միջոցով երիտասարդներին արժեքավոր աշխատանքային փորձ, հաղորդակցման և լեզվական հմտություններ, կամավորական աշխատանք իրականացնելու հնարավորություն տալ:

Միջազգային թրեյնինգին մասնակցում են Մոլդովայի, Հայաստանի, Ուկրաինայի, Լատվիայի, Հունաստանի, Թուրքիայի, Իսպանիայի, Ռումինիայի, Շվեդիայի, Չեխիայի ներկայացուցիչերը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am