Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հալեպում կանցկացվի միջոցառում ՀՀ անկախության օրվա առթիվ

Հալեպում կանցկացվի միջոցառում ՀՀ անկախության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի «Արամ Մանուկյան» ազգային ակումբում սեպտեմբերի 24-ին ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառում կանցկացվի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն: Նա նշեց, որ միջոցառման շրջանակում տեղի կունենա հյուրասիրություն, կնհչեն շնորհավորական խոսքեր տոնական կապակցությամբ: Նա նաև նշեց, որ արարողությանը ներկա կլինի սահմանափակ թվով շուրջ հիսուն անձ, այդ թվում՝ հայ հոգևոր թեմերի երեք առաջնորդները:

Ինչ վերաբերում է Հալեպում տիրող իրավիճակին, Ռեյիսյանը նշեց, որ քաղաքը շարունակում է շրջափակման մեջ մնալ, գնդակոծումները չեն դադարում, չափազանց վտանգավոր է դուրս գալ քաղաքից, ավելի հաճախակի են դարձել առևանգումները:

2011թ.-ի մարտի 15-ից ի վեր ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում  է հարյուր հազարը, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցում է մի քանի տասնյակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am