Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երեւանի մետրոպոլիտենը համալրվել է արդիականացված վագոններով

Երեւանի մետրոպոլիտենը համալրվել է արդիականացված վագոններով

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի մետրոպոլիտենը սեպտեմբերի 1-ի կապակցությամբ համալրվել է երկու արդիականացված վագոններով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Մետրոպոլիտեն» ՓԲԸ մամուլի խոսնակ Նինել Վարդանյանը: «Երկու նոր վագոնները գիծ են դուրս եկել արդեն օգոստոսի 31-ից: Դրանք ներգրավվել են սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի օրվա կապակցությամբ»,- ասաց Վարդանյանը:

«Երեւանի Մետրոպոլիտենի վերակառուցում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում իրականացվող աշխատանքները շարունակվում են: «Աշխատանքներն աստիճանաբար առաջ են գնում եւ ընթանում են բնականոն հունով»,- տեղեկացրեց Վարդանյանը:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման երկրորդ փուլ» ծրագրին: Ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է շարունակել դրենաժային թունելների կառուցումը եւ գործող թունելների տեխնիկական վիճակի բարելավման աշխատանքները՝ ներառյալ հակակոռոզիոն մշակումը եւ այլ պահպանողական բնույթի տեխնիկական միջոցառումները: Նախատեսված է նաեւ արդիականացնել վագոնները: Աշխատանքներն ավարտին հասցնելու համար կներգրավվի  15 մլն եվրո. ֆինանսավորմանը կմասնակցեն ՎԶԵԲ-ը, ԵՆԲ-ն 5-ական միլիոն եվրո՝ վարկային, իսկ ԵՄ Հարևանության ներդրումային գործիքը՝ 5 միլիոն եվրո դրամաշնորհի տեսքով: Ծրագրի երկրորդ փուլը նախատեսվում է ավարտին հասցնել 2016թ.:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am