1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայ-իտալական հարաբերությունները կզարգանան նաև աստղագիտության ոլորտում

Հայ-իտալական հարաբերությունները կզարգանան նաև աստղագիտության 
ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում կստեղծվի ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոն, որտեղ ուսումնասիրություններ կանցկացվեն կոսմոլոգիայի տեսական և դիտողական ոլորտներում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ գիտական կենտրոնը կունենա տարածաշրջանային նշանակություն։ «Կենտրոնում կաշխատեն Իտալիայի Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնում ուսումնառություն անցած մասնագետները։ Սա միանգամայն  նոր ուղղություն է աստղաֆիզիկայի բնագավառում, սակայն կան երիտասարդ կադրեր, ովքեր Հայաստանում ևս կզարգացնեն այս ուղղությունը»,-ասաց Մարտիրոսյանը։ Կենտրոնը հնարավորություն կտա տարածաշրջանի գիտական աշխատողներին ուսումնասիրություններ կատարելու աստղաֆիզիկայի ոլորտում։ Ռադիկ Մարտիրոսյանի խոսքով՝ կենտրոնում տեղակայված սարքավորումները կհավաքեն մեծ ծավալի տեղեկատվություն, որը կստացվի  տիեզերքում գտնվող արհեստական արբանյակներից։

Իտալիայի Ռելյատիվիստական աստղաֆիսիկայի միջազգային կենտրոն-ցանցի տնօրեն, պրոֆեսոր Ռեմո Ռուֆֆինին նշեց, որ ուրախ են աշխատելու Հայաստանի նման փոքր, բայց մեծ գիտական ներուժ ունեցող պետության հետ։ «Հուսով եմ, համագործակցությունը օգտակար կլինի հայ աստղաֆիզիկոսների համար»,- հավելեց նա։ 

Ցանցի երևանյան մասնաճյուղի ստեղծման պայմանագիրը կնքվեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում` գիտաշխատողների և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։  

2009թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ ԳԱԱ-ի եւ Ռելատիվիստիկ աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի միջեւ կնքվել էր համագործակցության պայմանագիր, որը նախատեսում էր կադրերի վերապատրաստում, թրեյնինգների կազմակերպում, համատեղ հետազոտությունների անցկացում: Պայմանագրի շրջանակներում Հայաստանից երկու ասպիրանտ գործուղվել էին Իտալիա, որտեղ մասնակցել են կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերին: Նմանատիպ տարածաշրջանային կենտրոններ ստեղծվել են նաեւ Բրազիլիայում եւ Ֆրանսիայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]