Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Գյումրին՝ 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումը պաշտոնապես կբացվի հունիսի 30-ին

«Գյումրին՝ 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» 
միջոցառումը պաշտոնապես կբացվի հունիսի 30-ին

ԳՅՈՒՄՐԻ, 23  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գյումրին՝ 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառման պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 30-ին:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` նույն օրը Գյումրիին կհանձնվի «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»-ի հավաստագիրը:

Ըստ նախնական ծրագրի` միջոցառումը տեղի էր ունենալու հունիսի 2-ին, սակայն այս ընթացքում անբարենպաստ եղանակի պատճառով քաղաքում  փողոցների հիմնանորոգման աշխատանքները ձգձգվեցին: Բացի այդ,  Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի պարզաբանմամբ, հաշվի առնելով այն, որ միջոցառումը բացօթյա է, եւ այդ օրերին, ըստ եղանակային կանխատեսումների, հնարավոր է անձրեւ, միջոցառումը նախապես հայտարարված հունիսի  2-ի փոխարեն կանցկացվի հունիսի 30-ին:

«Ընդհանուր առմամբ, միջոցառման նախապատրաստական աշխատանքներն ըստ ժամանակացույցի  նորմալ ընթանում են: Հարյուրավոր հյուրեր ենք ունենալու եւ փորձում ենք ամենի ինչ նորմալ կազմակերպել: Ինչ վերաբերում է նախատեսված միջոցառումների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներին՝ այս պահին նախահաշիվներն արդեն ՀՀ ֆինանսների նախարարությունում  են, սպասում ենք ՀՀ կառավարության որոշմանը: Բայց մինչ այդ Գյումրու բոլոր համույթները, անհատ կատարողներն արդեն  փորձեր են տանում: Այդ օրը Գյումրիում գործող բոլոր մշակութային կառույցները կներկայացնեն  Գյումրու մշակույթը»,-նշեց  Ռուբեն Սանոյանը:»Գյումրին՝ 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները կֆինանսավորվեն Գյումրու քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ պահուստային ֆոնդի եւ ԱՊՀ «Հումանիտար  համագործակցության միջպետական հիմնադրամ»-ի միջոցներով:Ըստ Ռուբեն Սանոյանի` սպասվածից ավելի շատ հյուրեր են ցանկություն հայտնել մասնակցելու միջոցառմանը,  եւ այդ նպատակով քաղաքում իրականացվում է հյուրանոցների, սպասարկման օբյեկտների մոնիտորինգ՝ քաղաքի իրական հնարավությունները հստակեցնելու  նպատակով :


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am