Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԼՂՀ ղեկավարությունը Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

ԼՂՀ ղեկավարությունը Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք 
մատուցեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրաստիճան ղեկավարությունը` նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, Ստեփանակերտի հուշահամալիրում իրենց հարգանքի տուրքն են մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը նշեց, որ առավոտից տասնյակ հազարավոր մարդիկ արդեն այցելել են հուշահամալիր եւ ծաղիկներ են դրել: Հուշահամալիրում հոգեհանգստյան կարգ է կատարվել: «Անձրեւոտ եղանակն անգամ չի ազդել մարդկանց հոսքի վրա: Այս տարի մարդկանց հոսքն աննախադեպ էր` ամենամեծ հոսքն էր վերջին տարիներին»,-ասաց նա:

Բաբայանը նշեց, որ ապրիլի 23-ին տեղի է ունեցել նաեւ արդեն ավանդույթ դարձած ջահերով երթը, որին բազմաթիվ երիտասարդներ են մասնակցել: «Սա, կարծում եմ, եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր ազգային արժեքները եւ համազգային խնդիրները նաեւ շատ բարձր դիտարկվում են Արցախում, ինչը ողջունելի է»,-ասաց  Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղարը:

1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը եւ այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ-ին: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես քննադատել եւ ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետեւյալ երկրները` Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելա, Չիլի, Կանադա, Վատիկան, Ավստրալիա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am