Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Նոր նախաձեռնություն` Սեւանա լիճն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային բնության ժառանգության օբյեկտների ցուցակում

Նոր նախաձեռնություն` Սեւանա լիճն ընդգրկել  ՅՈՒՆԵՍԿՕ-ի  
համաշխարհային բնության ժառանգության օբյեկտների ցուցակում

 ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանա լիճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային բնության ժառանգության օբյեկտների ցուցակում ընդգրկելու նպատակով կանցկացվի էկոլոգիական հեռուստամարաթոն: Այն կկայանա ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում: Միջոցառումը կազմակերպում է «Terra Viva» միջազգային էկոլոգիական շարժումը`  նախագծի նախաձեռնող խմբի համանախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամ Ռուբեն Մելքոնյանի եւ «Terra Viva» միջազգային էկոլոգիական շարժման նախագահ, կենսաբանական գիտությունների դոկտոր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակի դափնեկիր Նիկոլայ Դրոզդովի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից, Սեւանա լիճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային բնության ժառանգության օբյեկտ ճանաչելու նախաձեռնությունը համահունչ է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախաձեռնությանը, որը 2013 թ-ը հայտարարել է ջրային համագործակցության տարի:

Այս տարի ՄԱԿ-ի դրոշի ներքո պետք է համախմբվեն միջազգային, տարածաշրջանային կազմակերպություններ, քաղաքացիական հասարակությունը եւ բիզնեսը, որպեսզի  մշակեն նոր գաղափարներ քաղցրահամ ջրի պահպանման եւ օգտագործման նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am