Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մանկավարժական համալասարանում ժամանակակից ընթերցասրահ է բացվել

Մանկավարժական համալասարանում ժամանակակից ընթերցասրահ է բացվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում ժամանակակից ընթերցասրահ է բացվել: Ընթերցասրահի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» Դաշնային գործակալության  ղեկավարի տեղակալներ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջին քարտուղարներ Մարկ Կալինինը, Իգոր Կուսովը, կրթական ծրագրերի ղեկավարի տեղակալ Նատալյա Երյոմենկոն, Հայաստանում ռուսաց լեզվի կրթալուսավորչական ծրագրերի Ռուսական ուսումնամեթոդական կենտրոնի համակարգող Սոնա Սարաջյանը, ինչպես նաև Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանից, ներկաներին ողջունել է  համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, ով ուսանողների և դասախոսների անունից շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ Մանկավարժական համալսարանին շուրջ 770 միավոր գիրք նվիրելու համար: Ընթերցասրահի բացման առթիվ ներկաներին շնորհավորել է նաև «Ռոսսոտրուդնիչեստվո» Դաշնային  գործակալության  ղեկավարի տեղակալ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության  դեսպանատան առաջին քարտուղար Մարկ Կալինինը:
Բուհի նորաբաց ընթերցասրահը հագեցած է 11 համակարգչով, գծային և օդային գերարագ համացանցով և տեխնիկակական այլ հնարավորություններով, ինչպես նաեւ շուրջ  7500 միավոր մասնագիտական գրականությամբ:

Նույն օրը «Սեր` պոեզիայի, երաժշտության և անձրևի միջոցով» խորագրով միջոցառմամբ Մանկավարժական համալսարանում մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի օրերը:Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում  Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, ՀՀ Արտաքին գործերի նախարարի` Ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, պրոֆեսորդասախոսական կազմն ու ուսանողներ:

Անրի Ռենոն իր ողջույնի խոսքում ընդգծել է, որ Մանկավարժական համալսարան այցելելն  իր համար միշտ սպասված է. «Բուհն  այն եզակի  հաստատությունն է, ուր Ֆրանկոֆոնիայի օրերի նշումը չի սահմանափակվում սեմինարներով և գիտաժողովներով. մշակութային ամենատարբեր միջոցառումները, երիտասարդների սիրո խոստովանությունն ամենասիրառատ լեզվով  տոնը դարձնում  է անմոռաց»:

Համալասարանի Օտար լեզուների և այլ ֆակուլտետների մի խումբ  ուսանողներ միջոցառման ողջ ընթացքում ֆրանսիական երաժշտության, պարի և պոեզիայի միջոցով  ներկաներին են հաղորդել Ֆրանսիայի շունչը, նրանց ծանոթացրել ֆրանսիական մշակույթին և  դրա յուրահատկություններին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]