Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Լիտվայի Սեյմում պաշտոնապես հայտարարվել է ԼՂ-ի հետ միջխորհրդարանական բարեկամության խմբի ստեղծման մասին

Լիտվայի Սեյմում պաշտոնապես հայտարարվել է ԼՂ-ի հետ 
միջխորհրդարանական բարեկամության խմբի ստեղծման մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի Սեյմի լիագումար նիստում պաշտոնապես հայտարարվել է Լեռնային Ղարաբաղի հետ միջխորհրդարանական կապերով բարեկամության խմբի ստեղծման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով delfi.lt-ը, նիստը նախագահող Վիտաուտաս Գապշիսն ընթերցել է խմբի ստեղծման մասին հայտարարությունը, ցանկացողներին հրավիրել միանալ դրան և հայտարարել խմբի առաջին նիստի մասին:

Լիտվայի արտաքին գործերի նախկին նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը մտավախություն է հայտնել, որ նման խմբի ստեղծումը կվնասի Լիտվայի պաշտոնական արտաքին քաղաքականությանը:

Խմբի անդամներից պատգամավոր Դանգուտե Միկուտենեն ընդգծել է, որ չճանաչված շրջանների հետ Սեյմում ստեղծված են բարեկամական այլ խմբեր ևս: «Լիտվան ժողովրդավարական պետություն է, Սեյմի անդամի մանդատն ազատ է, Սեյմի անդամները կարող են բարեկամություն անել այլ երկրների խորհրդարանների հետ, անգամ եթե դրանք պաշտոնապես ճանաչված չեն: Գուցե շարունակեմ ձեզ ներկայացնել ցուցակը, որտեղ ընդգրկված են նաև ձեր խմբակցության անդամները` Կուբա, Թայվան, Չեչնիա, Տիբեթ»,- դիմելով Աժուբալիսին` ասել է Միկուտենեն:

ԼՂ-ի հետ միջխորհրդարանական բարեկամական խմբի ստեղծման առնչությամբ Լիտվայում Ադրբեջանի դեսպանը բողոքի նոտա է հղել այդ երկրի ԱԳ նախարարությանը, որում նշվել է, թե դա կարող է բացասականորեն անդրադառնալ երկկողմ հարաբերությունների վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am