Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Կարեն Գրիգորյանը Ռոշֆորի մրցաշարի կայծակնային շախմատի հաղթողն է

Կարեն Գրիգորյանը Ռոշֆորի մրցաշարի կայծակնային շախմատի հաղթողն 
է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ շախմատիստները շարունակում են գերազանց հանդես գալ Ռոշֆորի միջազգային մրցաշար-փառատոնում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը եւ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում անցկացվող մրցաշարում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել են 6-ական միավոր եւ կես քայլով են ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Դավիթ Ջոջուայից (Վրաստան): Լրացուցիչ ցուցանիշներով Գրիգորյանն ընթանում է 2-րդ, Տեր-Սահակյանը` 4-րդ տեղերում: Վեց միավոր է վաստակել նաեւ գրոսմայստեր Վլադ-Քրիստիան Ջիանուն (Ռումինիա): Եզրափակիչ տուրում Տեր-Սահակյանը սեւերով խաղում է Ջոջուայի, Գրիգորյանը` Ջիանուի հետ:  

Շախամատի ֆեդերացիան հայտնում է նաեւ`Կարեն Գրիգորյանը Ռոշֆորի փառատոնի ծրագրով անցկացված կայծակնային մրցաշարում չի կրել ոչ մի պարտություն եւ, 11 հնարավորից վաստակելով 9,5 միավոր, միանձնյա նվաճել է առաջին մրցանակը: 

Հայաստանի ներկայացուցիչներ Սարգիս Մանուկյանը եւ Արմինե Բաբայանը Իրանի Մաշհադ քաղաքում անցկացվող օփենում երեք տուրից հետո ունեն 2,5-ական միավոր: Նրանք առաջատարներից ետ են մնում կես միավորով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am