Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին հաղթանակի առթիվ

Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին 
հաղթանակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինն ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է նախագահ Սերժ Սարգսյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, շնորհավորանքում մասնավորապես նշվում է.

«Վսեմաշուք պարոն Նախագահ, անհուն ուրախությամբ ողջունում ենք Ձեր վերընտրվելը ՀՀ նախագահի պաշտոնում: Ջերմորեն շնորհավորում ենք հայրենի սիրելի զավակների` Ձեր անձի նկատմամբ ցուցաբերած այս վստահության համար:

Արդարեւ, Ձեր նախագահության առաջին շրջանում, հակառակ Հայաստանի դիմագրաված ներքին, թե արտաքին բազմաթիվ դժվարություններին, Դուք հաջողություն ունեցաք Ձեր տքնաջան աշխատանքով, ամուր վճռականությամբ ու ճկուն քաղաքականությամբ ոչ միայն շրջանցելով որոշ դժվարություններ, այլ նաեւ կարեւոր իրագորումներով հարստացնելով մեր հայրենիքի արդի պատմությունը: Վստահ ենք, որ Ձեր նախագահության երկրորդ շրջանում եւս պետք է ջանաք լավագույնս արդարացնել մեր ժողովրդի արտահայտած վստահությունը` առավել նախանձախնդրությամբ եւ ամբողջական հանձնառությամբ կատարելով Ձեզ վստահված առաքելությունը:

Այս առիթով եւս մեկ անգամ վստահեցնում ենք, որ մենք անձնապես եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը միշտ զորավիգ ու քաջալեր պիտի հանդիսանանք Ձեզ` ի խնդիր Հայաստանի պետության հզորացման, Հայաստան-Սփյուռք գործակցության առավել սերտացման, Հայաստանի հարատեւ բարգավաճման եւ մեր ժողովրդի արդար իրավունքների վերատիրացման: Կաղոթենք առ Բարձրյալ Աստված, որ Ձեզ պարգեւի քաջառողջ կյաք, ամուր հավատք եւ աննկուն կամք»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am