Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Օնիշչենկոն պատրաստ Է վրացական գինու շուրջ բանակցություններ վարել հունվարի վերջին

Օնիշչենկոն պատրաստ Է վրացական գինու շուրջ բանակցություններ վարել հունվարի վերջին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոսպոտրեբնադզորի ղեկավար, Ռուսաստանի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն պատրաստ Է հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին հանդիպել Վրաստանի պատվիրակության հետ եւ բանակցել ՌԴ-ին վրացական գինու եւ հանքային ջրի մատակարարումների վերսկսման շուրջ, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Քիրվալիձեն հաղորդել Էր, որ հինգ գերատեսչությունների ներկայացուցիչներ կընդգրկվեն այն պատվիրակության կազմում, որը կուղեւորվի Մոսկվա՝ բանակցելու ռուսական շուկային վրացական արտադրանքի մատակարարումների վերսկսման հարցերի շուրջ: Օնիշչենկոն ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է, որ ոչ պաշտոնական ուղիներով ստացել Է պատվիրակության անդամների ցուցակը: Նրա կարծիքով՝ վրացական գերատեսչությունների ներկայացուցիչների՝ բանակցություններին մասնակցելու պատրաստակամությունը խոսում Է Վրաստանի մտադրությունների լրջության մասին:

«Ես պատրաստ եմ նրանց հետ հանդիպել կամ հունվարի 28-ին, կամ փետրվարի 4-ին: Մենք անպայմանորեն պետք Է հանդիպենք: Հարկավոր Է հասկանալ միմյանց եւ գործել այդ ուղղությամբ»,-հունվարի 21-ին ասել Է Օնիշչենկոն ՌԻԱ Նովոստիին:

Հիշեցնենք, որ Ռոսպոտրեբնադզորը ռուսական շուկա  վրացական գինիների եւ «Բորժոմի» հանքային ջրի ներկրումը արգելել Է 2006 թվականի գարնանը: Դա տեղի Է ունեցել վրաց-ռուսական հարաբերությունների սրվելուց հետո. արգելման պաշտոնական պատճառ Էր նշվել վրացական արտադրանքի ցածր որակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am