Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգում լույս աշխարհ է եկել չորրորդ ուղտայծը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից, նորածինը կշռում է 12 կգ:Նախորդ տարում առաջին ձագը լույս աշխարհ է եկել օգոստոսի 13-ին, երկրորդը՝ սեպտեմբերի 25-ին, իսկ երրորդը՝ հոկտեմբերի 15 –ին:Ձագուկը դեռ չունի խնամակալ:
Նշենք նաեւ, որ Երեւանի կենդանաբանական այգին հարսնացու է փնտրում Հրանտ փղի համար: 2012 թվականի հունիսին այգին EAZA-ի անդամության թեկնածուի կարգավիճակ է ստացել, իսկ դա նշանակում է, որ այն պետք է ունենա մի շարք պարտավորություններ, որոնց համաձայն կենդանիների պայմանները պետք է բարելավվեն եւ համապատասխանեցվեն EAZA-ի չափանիշներին: Ինչ վերաբերում է այգու միակ փղի՝ Հրանտի համար հարսնացու որոնելու հարցին, ապա EAZA-ի կանոնակարգի համաձայն, Երեւանի կենդանաբանական այգին կարող է անվճար փիղ ձեռք բերել, բայց միայն լրացուցիչ վանդակ կառուցելուց հետո: Սակայն ներկայումս կենդանաբանական այգում դեռեւս խնդիրներ կան Հրանտ փղի պայմանների հետ կապված: Այդխնդիրների լուծման նպատակով սկիզբ է դրվել «Գրանդ Քենդիի» հետ համագործակցությանը: