Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Nvidia-ն ներկայացրել Է «ամենաարագագործ շարժական պրոցեսորը»

Nvidia-ն ներկայացրել Է «ամենաարագագործ շարժական պրոցեսորը»

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Nvidia ընկերությունը ներկայացրել Է Tegra 4 «բյուրեղով գործող համակարգը»: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության մամուլի տեղեկագրում: Tegra 4-ը կարող Է օգտագործվել սմարթֆոններում, պլանշետներում եւ նոութբուքերում: Nvidia-ի ղեկավար Ջենսյոն Հուանգը պլատֆորմը համարել Է «աշխարհում ամենաարագագործ շարժական պրոցեսորը»: 

Ինչպես եւ Tegra 3-ը, որը ներկայացվել Է 2011 թվականին, նոր պլատֆորմը ներառում Է չորս պրոցեսորային միջուկ (այժմ դա Cortex-A15-ն Է) եւ հինգերորդ «ընկերակից-միջուկը», որը գործի Է դրվում այնպիսի առաջադրանքներ կատարելիս, որոնք սարքից պահանջում են մեծ արտադրողականություն: Դա թույլ Է տալիս տնտեսել մարտկոցի լիցքը:

Եթե Tegra 3-ում գործի են դրված 12 գրաֆիկական միջուկներ, ապա Tegra 4-ում դրանց թիվն աճել Է մինչեւ 72: Ընկերությունը պնդում Է, որ նոր պլատֆորմի գրաֆիկայի արտադրողականությունը վեցապատիկ մեծ Է, քան դրա նախորդինը:

Tegra 3 պլատֆորմը, որին փոխարինելու կգա նորույթը, օգտագործվում Է Microsoft Surface, Nexus 7 եւ Asus Transformer պլանշետներում, HTC One X սմարթֆոնում եւ այլ սարքերում: Սարքը քննադատում Էին այն բանի համար, որ արագորեն նստեցնում Է ապարատի մարտկոցը: Tegra 4-ն սպառում Է 45 տոկոսով պակաս Էներգիա Է սպառում. հաղորդվում Է, որ սմարթֆոնների վրա օգտատերը կարող Է  HD-տեսագրություն դիտել մինչեւ 14 ժամ անընդմեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am