Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Լեւոն Արոնյանն Ամանորը կդիմավորի Ֆիլիպիններում

Լեւոն Արոնյանն Ամանորը կդիմավորի Ֆիլիպիններում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի գրոսմայստեր, եռակի օլիմպիական չեմպիոն Լեւոն Արոնյանն Ամանորը կդիմավորի Ֆիլիպինններում:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին իր Facebook-ի իր էջում գրել է Արոնյանն անձամբ: «Պեկինում ավարտված կույր շախմատի մրցաշարի մեկնարկին ես այնքան էլ հաջող չէի ելույթ ունենում, սակայն վերջնամասում վերգտա իմ խաղը, իմ սիրելի ձեւը շախմատում` կույր շախմատը»,-գրել է Արոնյանը: Արոնյանն ընդգծել է նաեւ` իր համար մեծ պատիվ է եղել Պեկինում Հայաստանի դեսպանությանը ծանոթանալ Շարլ Ազնավուրի հետ:

Եռակի օլիմպիական չեմպիոնն իր շնորհավորանքն է հղել բոլորին գալիք Նոր Տարվա եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am