Հասարակական

Լևոն Թավադյանին շնորհվել է «Ակադեմիկոս Ն.Մ. Էմանուելի հիշատակի» շքանշանով

1 րոպեի ընթերցում

Լևոն Թավադյանին շնորհվել է «Ակադեմիկոս Ն.Մ. Էմանուելի հիշատակի» շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ, Ա.Բ. Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Լևոն Թավադյանը դարձել է «Գիտական գործընկերություն» միջազգային բարեգործական հիմնադրամի, ՌԴ Գիտությունների ակադեմիայի և Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի կողմից հայտարարված 2012թ. մրցույթի դափնեկիր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԳԱԱ-ից, Քիմիական և կենսաքիմիական ֆիզիկայի ոլորտում ունեցած ձեռքբերումների համար Լևոն Աղասու Թավադյանը պարգևատրվել է «Ակադեմիկոս Ն.Մ. Էմանուելի հիշատակի» շքանշանով:

Այս շքանշանը ամեն տարի, սկսած 2007թ-ից, շնորհվում է երկու ռուսական և մեկ օտարերկրյա գիտնականների և 2 ռուսաստանյան և մեկ օտարերկրյա կազմակերպությունների, որոնք մեծ ներդրում են ունեցել գիտական հետազոտությունների զարգացման գործում և հասել են նշանակալից գիտական և գործնական արդյունքների քիմիական կինետիկայի, ֆիզիկաքիմիական կենսաբանության, կենսատեխնոլոգիայի և կենսաքիմիական ֆիզիկայի ասպարեզում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում