Հասարակական

Բնապահպանության նախարարը մասնակցել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի ծառատունկին

2 րոպեի ընթերցում

Բնապահպանության նախարարը մասնակցել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի ծառատունկին

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նոյեմբերի 9-ին այցելել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան: Միջոցառման նպատակն է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի(FPWC)ևVivaCell-MTS-ի հետ համատեղ իրականացնել խորհրդանշական ծառատունկ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Բնապահպանության նախարարությունից, Արամ Հարությունյանը նախ ողջունել է Ուրծաձոր գյուղի էկոկրթական կենտրոնի սաներին, այնուհետև ծանոթացել նրանց պատրաստած աշխատանքներին: Կենտրոնի սաները նախարարին նվիրել են իրենց պատրաստած աշխատանքներից փաթեթ:

Հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանը նախարարին ծանոթացրել է կառույցի կատարած աշխատանքներին և արդյունքներին:

Ծառատունկի շրջանակում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC)և ՀՀ բնապահպանության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այն սահմանում է հետագա համագործակցությունը հիմնադրամի և նախարարության միջև, որն էլ հանդիսանում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի անմիջական պատասխանատուն: Արամ Հարությունյանը նշել է. «Յուրաքանչյուր նախաձեռնություն պետք է ունենա արդյունք, և պետք է միջոցներ ձեռնարկել դրանց իրականացման համար»:

Արամ հարությունյանը ողջունում է հիմնադրամի ջանքերը` ուղղված «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ի հիմնադրմանը՝ արգելոցի այս հատվածի համար ստեղծելու պահպանվող բուֆերային գոտի, քանի որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքների կենսաբազմազանության արդյունավետ պահպանությունը խորապես նպաստում է արգելոցի սահմանների ներսում պաշտպանության բարելավմանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում