Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՊՀ երկրների թարգմանիչները եւ հրատարակիչները Երեւանում քննարկում են մասնագիտական խնդիրներ

ԱՊՀ երկրների թարգմանիչները եւ հրատարակիչները Երեւանում քննարկում 
են մասնագիտական խնդիրներ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թարգմանիչների եւ հրատարակիչների 6-րդ միջազգային համաժողովի պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ Մատենադարանի նոր մասնաշենքի նիստերի դահլիճում նոյեմբերի 6-ին: Եռօրյա համաժողովը տեղի է ունենում Երեւանը  գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման ծրագրի շրջանակում` ՀՀ մշակույթի նախարարության եւ ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ «Տեսություն եւ կիրառություն. Անջրպետի հաղթահարում» խորագրի ներքո:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանւ նշեց, որ անչափ հաճելի է Հայաստանում տեսնել համաժողովի բոլոր մասնակիցներին:

«Համաժողովը վերջնականապես հաստատել է իր կարեւորությունը,  անհրաժեշտությունը, նպատահակարմարությունը, քանի որ այն  դրական է ազդում գրական կապերի ձեւավորման եւ զարգացման համար»,- ասաց Պողոսյանը: Նրա խոսքով` տեղի ունեցած վեց համաժողովների շնորհիվ կուտակվել է ստեղծագործական կապերի լուրջ կապիտալ, եւ պատահական չէ, որ յուրաքանչյուր տարի համաժողովի խորագրերն արտահայտում են գրական ոլորտին վերաբերող արդիական խնդիրներ:

Նախարարը որպես կարեւոր ձեռքբերումներից մեկը մատնանշեց ԱՊՀ երկրների  թարգմանիչների եւ հրատարակիչներր համար 2012 թվականի մարտից գործող կայքը, որը հնարավորություն է տալիս աշխատել նաեւ վիրտուալ տիրույթում:

Եռօրյա համաժողովի շրջանակներում կանցկացվի «Հեղինակային իրավունքի ձեռքբերում ու պաշտպանություն» թեմայով միջազգային սեմինար` Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի եւ «Նեքսթ փեյջ» հիմնադրամի համագործակցությամբ` մասնագիտական քննարկումներ առանցքում պահելով արդիական խնդրահարույց բոլոր հարցերը:

Երեւանյան համաժողովի օրակարգը հագեցած է կլոր սեղաններով, թարգմանական գրականության ու նոր հրատարակությունների շնորհանդեսներով, հայտնի թարգմանիչների եւ հրատարակիչների դասախոսություններով, նրանց վարպետության դասերով, հայ եւ հրավիրյալ մասնակիցների կողմից գրական ընթերցումներով:

Համաժողովի տասնյակ քննարկումների առանցքային թեմաների թվում անդրադարձ կլինի նաեւ հայ ազգային թարգմանչական մշակույթի լավագույն  ավանդույթներին եւ 3-րդ հազարամյակում դրանք ժամանակի նոր պահանջներին համադրելու անհրաժեշտությանը: 

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից ուկրաինական «Всесвіт» ամսագրի աշխատակիցները, ինչպես նաեւ թարգմանիչների եւ հրատարակիչների համաժողովի այլ մասնակիցներ արժանացան ոսկե մեդալների: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am