Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԱՊՀ տարածքում կսեղծվի կրթական միասնական ցանցային քոլեջ

ԱՊՀ տարածքում կսեղծվի կրթական միասնական ցանցային քոլեջ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների երեւանյան համաժողովի ընթացքում որոշում է կայացվել ստեղծել կրթական միասնական ցանցային քոլեջ: «Արմեպրես»-ի փոխանցմամբ` ինչպես հոկտեմբերի 19-ին հրավիրված ԱՊՀ կրթության նախարարների համատեղ ասուլիսում նշեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱՊՀ տարածքում ստեղծվող միասնական ցանցային քոլեջը կպաստի կրթական գործընթացին եւ մեթոդապես կնպաստի համակարգի զարգացմանը: Նախարարի փոխանցմամբ` կստեղծվի նաեւ ԱՊՀ տարածքում գործող ազատ ռեյտինգային գործակալություն, որը օբյեկտիվ տեղեկատվություն կտրամադրի տարածաշրջանի բուհերի գործունեության մասին: «Դա հնարավորություն կտա օբյեկտիվորեն գնահատել այս կամ այն բուհի գործունեությունը, խթանել կրթական ծրագրերի առկայությունը»,- պարզաբանեց նախարարը:

 «Նորմատիվ փաստաթղթերի ընդունումից հետո մենք բավականին արագ կսկսենք աշխատել միասնական ցանցային քոլեջի շուրջ եւ ավելի օպտիմալ ձեւով կիրականացնենք կրթական ծրագրերը», -ասաց Ղազախստանի կրթության եւ գիտության նախարարության ազգային ակադեմիայի նախագահ Ալմա Աբիլկասիմովը:

Համաժողովի առաջին օրը պատվիրակությունները քննարկել են նոր կրթական ծրագրեր եւ գաղափարներ, ինչպես նաեւ երկդիպլոմներ տրամադրելու եւ արվեստի ոլորտում կրթություն ստանալու խնդիրները: Համաժողովի ընթացքում ԱՊՀ նախարարների ուշադրության կենտրոնում է եղել նաեւ «Եվրոստուդենտ» կրթական ծրագիրը, որի նպատակն է ուսանողների կյանքի ուսումնասիրությունը: «Համաժողովն աշխատանքային օրգան է, բոլոր այն ծրագրերը, որոնք ներգրաված են օրակարգում հիմնված են այն խնդիրների վրա, որոնց քննարկելու պահը հասունացել է»,- նշեց Ուկրաինայի ներկայացուցիչ Իրինա Զայցեվան:

Հոկտեմբերի 18-19-ը Երեւանում անցկացվում է ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների 19-րդ համաժողովը եւ ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների եւ ուսուցիչների 2-րդ համագումարը, որոնց մասնակցում են շուրջ 500 պատվիրակ: 

 ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների եւ ուսուցիչների հաջորդ համագումարը կանցկացվի 2014 թվականին Մինսկում, որտեղ կքննարկվեն ավագ դպրոցին վերաբերող խնդիրներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am