Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ՀՀ-ում կանանց ձեռներեցության զարգացման ծրագիրն ընդլայնվում է

ՀՀ-ում կանանց ձեռներեցության զարգացման ծրագիրն ընդլայնվում է

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիա» հասարակական կազմակերպության կողմից  «Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում ձևավորված ՀՀ կին ձեռներեցների ցանցին անդամակցող անհատների և կազմակերպությունների միջև ստորագրվեց փոխըմբռման և համագործակցության հուշագիր: Հուշագրի ստորագրումից հետո տեղի ունեցավ «ՀՀ կին ձեռներեց դեսպան» մրցանակաբաշխությունը:

«Հայաստանի երիտասարդ կանանց» ասոցացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը ծրագրի մասնակիցներին ներկայացրեց ստորագրվող հուշագրի կետերն  ու բովանդակությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Լիլիթ Ասատրյանը տեղեկացրեց, որ ստորագրվող հուշագիրը բաց է նոր անդամներով համալրման համար:

«2011 թվականից ի վեր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիան, Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ, իրականացնում է  «Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագիրը: Նպատակն է խթանել կանանց տնտեսական մասնակցությունը Հայաստանում Կին ձեռներեցների ցանցի ստեղծման միջոցով, ինչպես նաև ընդգծել կնոջ տնտեսական մասնակցության կարևորությունը մեր երկրի համար և հաստատել ամուր համագործակցություն Հայաստանի բոլոր մարզերի ձեռներեց կանանց միջև»,-ասաց Լիլիթ Ասատրյանը:

ՀՀ կին ձեռներեցների ցանցին անդամակցող անհատներից ու կազմակերպություններից բացի`համաձանագիրը ստորագրեց նաեւ միջոցառմանը ներկա «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը: Նա կարևորեց մեր երկրում կանանց ներգրավվածությունը գործարար, ինչպես նաև այլ ոլորտներում: «Եթե Հայաստանում մեծանա ձեռներեց կանանց թիվը, ապա դա կլինի փոքրիկ պայքար մեր երկրում առկա կոռուպցիայի դեմ»,-նկատեց Արտակ Սիմոնյանը:

ՀՀ կին ձեռներեցների ցանցին անդամակցող անհատների և կազմակերպությունների միջև փոխըմբռման և համագործակցության հուշագրի ստորագրումից հետո տեղի ունեցավ «ՀՀ կին ձեռներեց դեսպան» մրցանակաբաշխությունը: Լիլիթ Ասատրյանի ներկայացմամբ` տվյալ մրցանակը շնորհվում է այն կին ձեռներեցներին, ովքեր օրինակելի են իրենց գործունեության ոլորտում ու իրենց իսկ գործով կարող են ոգեշնչել հատկապես սկսնակ կին ձեռներեցներին: Մրցանակը շնորհելիս հաշվի է առնվել կին ձեռներեցների խիզախությունը, ովքեր անդամակցել են ծրագրին առաջին իսկ օրվանից: Կին ձեռներեցների միջև նաեւ անցկացվել է գաղտնի հարցում, թե ում են նրանք պատկերացնում Հայաստանում որպես  «Կին ձեռներեց դեսպան»:

Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով` Լիլիթ Ասատրյանը Հայաստանում 50 կին ձեռներեցների շնորհեց «ՀՀ կին ձեռներեց դեսպան» մրցանակը: Նա մասնակիցներին խոստացավ, որ մրցանակաբաշխությունը լինելու է ամենամյա:

Հայաստանում կին ձեռներեցների գործունեության մասին տեղեկություն կարելի է գտնել www.businesswoman.am ինտերնետային կայքում: Այստեղ տեղադրվելու է նաև համաձայնագրի օրինակը, կարելի է գտնել նաեւ տեղեկատվություն Երևանի և մարզերի կին ձեռներեցների գործունեության մասին:

«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիա» հասարակական կազմակերպության կողմից «Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագրին անդամակցում են 250 կանայք: Նրանց թվում են կայացած եւ սկսնակ կին ձեռներեցներ, գյուղատնտեսներ, ինչպես նաև տնտեսական մասնակցության ուղղությամբ աշխատանքներ տանող և այս թեմայով հետաքրքրվող ուսանողուհիներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am