Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հայաստան-ԵՄ համագործակցության բոլոր ոլորտներում էական առաջընթաց է գրանցվել

Հայաստան-ԵՄ համագործակցության բոլոր ոլորտներում էական առաջընթաց է 
գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համագործակցության կոմիտեի տասներեքերորդ նիստը: Հայկական կողմից նիստը համանախագահում էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, եվրոպական կողմից` Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, նիստի ժամանակ կողմերը քննարկեցին Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի և ՀՀ-ԵՄ խորը և համապարփակ ազատ առևտրի (ԽՀԱԱԳ) գոտու ստեղծման շուրջ բանակցային գործընթացի զարգացումները, օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ԵՄ աջակցության ծրագրերին առնչվող հարցեր:

Կողմերն արձանագրել են, որ անցյալ տարի սեպտեմբերին Երևանում կայացած 12-րդ նիստից հետո զգալի և էական առաջընթաց է գրանցվել երկկողմ համագործակցության բոլոր ոլորտներում: Հատկապես ամրագրվել է ՀՀ-ԵՄ ԽՀԱԱԳ գոտու ստեղծման շուրջ բանակցային արդյունավետ գործընթացը և գրանցված առաջընթացը: Նիստի ավարտին կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկայի վերաբերյալ:

1996թ. ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական Համայնքների և նրա անդամ պետությունների միջև կնքվել է Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիրը (ԳՀՀ), որն ուժի մեջ է մտել 1999թ. հուլիսի 1-ից։

Համաձայնագրի 83-րդ հոդվածի համաձայն ստեղծվել է Համագործակցության կոմիտե, որի նիստերը գումարվում են տարին մեկ անգամ, ռոտացիոն կարգով` Երևանում և Բրյուսելում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am