Արցախ

Արցախցի 750 կամավորներ դոնորագրվել են Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում

3 րոպեի ընթերցում

Արցախցի 750 կամավորներ դոնորագրվել են Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի երեք համալսարաններումսեպտեմբերի 27-28-ինիրականացվել է մեծամասշտաբ դոնորագրում:«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի եւ ԼՂՀ առողջապահության նախարարության, գիտության և կրթության նախարարության հետ համատեղ ակցիայի արդյունքում 750 կամավորներ համալրել են Ռեեստրի շարքերը: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրինՈսկրածուծի դոնորների հայկական ռեեստրից:

Համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների, հիմնադրամի աշխատակիցները, կամավորները և տնօրինությունը սեպտեմբերի 27-ին դոնորագրում են իրականացրել Արցախի պետական համալսարանում:

Հիմնադրամի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին, ԼՂՀ առողջապահության նախարարին, համալսարանի տնօրինությանը և դասախոսական կազմին, որին հաջորդել է հիմնադրամի գործունեությունը ներկայացնող ֆիլմի ցուցադրումը և դոնորագրումը:

Դոնորագրվել են ավելի քան 450 կամավորներ, որոնց թվում էին ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, գիտության և կրթության նախարար պարոն Սլավիկ Ասրյանը, Արցախի պետհամալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը և այլք:

Սեպտեմբերի 28-ին դոնորագրումները շարունակվել են Ստեփանակերտի Թամար Քամալյանի անվան պետական բժշկական քոլեջում և Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղում, որտեղ դոնորագրվել է 300 կամավոր:

Նույն օրը հիմնադրամի նախագահ Ֆրիդա Ջորդանը և Հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը ԼՂՀ առողջապահության նախարար տիկին Զոյա Լազարյանի ուղեկցությամբ հյուրընկալվել են ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին, ով իր խոսքում ողջունել է հիմնադրամի մարդասիրական և ազգանվեր գործունեությունը ի նպաստ աշխարհասփյուռ հայերի և իր շարունակական աջակցություն հայտնել Լեռնային Ղարաբաղում հիմնադրամի նախաձեռնություններին:

Հիմնադրամի աշխատակազմը հյուրընկալվել է նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգև Սրբազան Մարտիրոսյանին: Հանդիսանալով հիմնադրամի վաղեմի բարեկամն ու ջատագովը, Պարգև Սրբազանը ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել իրականացվող աշխատանքներին:

Հիմնադրամի նախագահ Ֆրիդա Ջորդանն իր հիացմունքն է հայտնել Արցախի ժողովրդի և մասնավորապես երիտասարդների համախմբվածությանը, միասնականությանը և օգնելու պատրաստակամության հետ կապված: «Այս հիանալի երիտասարդներին շատ է հետաքրքրում մեր աշխատանքը, նրանք տեղին և բովանդակալից հարցեր են ուղղում և անչափ ոգևորված են դանալ ցողունային բջիջների կամավոր դոնոր: Նրանք այնպիսի հպարտությամբ են լցված` ակնկալիքով, որ գուցե նրանցին մեկը կկարողանա փրկել հիվանդի կյանք», - նշել է Ջորդանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում