Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

 Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ 
Վլադիմիր Պուտինին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանի` ռուս գործընկերոջը հղված ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգարժա՛ն Վլադիմիր Վլադիմիրի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 60-ամյակի առթիվ: Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և նոր հաջողություններ Ձեր պետական ծառայության մեջ՝ ի նպաստ Ռուսաստանի Դաշնության բարգավաճման, համաշխարհային ասպարեզում նրա հեղինակության և դերի առավել բարձրացման:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ Ձեզ՝ Հայաստանի հավատարիմ բարեկամին, ամենախորին երախտագիտություն հայտնել դաշնակցային փոխգործակցության հունով այսօր վստահորեն զարգացող հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում Ձեր անձնական ներդրման համար: Կարևոր է, որ այդ փոխգործակցությունը կրում է ռազմավարական բնույթ, իսկ մեր երկրների գործընկերությունը մշտապես հարստանում է առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային-հումանիտար ոլորտներում համատեղ նախագծերով»:

Հանրապետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ փոխադարձ աջակցության և փոխօգնության բարի ավանդույթների վրա հիմնված միջպետական հարաբերությունների զարգացումը բխում է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերից, նպաստում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության պահպանմանը:

«Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված անձնական հարաբերությունները և համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Ռուսաստանի բազմաբնույթ հարաբերություններն այսուհետ ևս վերընթաց կզարգանան՝ ի նպաստ մեր երկրների ժողովուրդների:Սրտանց ցանկանում եմ Ձե՛զ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, բարօրություն և հաջողություններ Ձեր գործունեության մեջ»,-ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am