Հասարակական

Ջեմալ փաշայի թոռանը հաջողվեց ամենադժվարը. Մեհմեդ Ալի Բիրանդ

2 րոպեի ընթերցում

 Ջեմալ փաշայի թոռանը հաջողվեց ամենադժվարը. Մեհմեդ Ալի Բիրանդ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում տարբեր մտավորականներ չեն դադարում անդրադառնալ Ջեմալ փաշայի թոռան` Հասան Ջեմալի հեղինակած «1915. Հայոց ցեղասպանություն» գրքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` գրքի մասին թուրքական «Միլլիեթ» պարբերականում գրել է հայտնի թուրք մտավորական և վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը:

«Ով ինչ ուզում է ասի` Հասան Ջեմալը գրքի վերածեց այն, ինչը ցանկացած մարդ հեշտությամբ չէր կարող ասել: Իրականում նա հաջողեց ամենադժվարինը: Գիրքը չի պատմում 1915 թվականի դեպքերի պատմությունը: Այն նաև չի քննարկում, թե արդյոք ցեղասպանություն եղել է, թե ոչ: Գիրքը պատմում է, թե ինչեր է Հասան Ջեմալն ապրել ցեղասպանության մասին իմանալիս»,- գրում է Բիրանդը: Վերլուծաբանը խոսում է այն տարիների մասին, երբ հայկական հարցի շոշափումն արգելված էր թուրքական հասարակությունում, և ոչ պետությունը, ոչ էլ գրքերն այդ խնդրին չէին անդրադառնում: Վերլուծաբանի խոսքով` այս հարցում շրջադարձային նշանակություն ունեցավ «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը:

«Հրանտ Դինքի սպանությունը փոխեց այդ երկրում ապրող ժողովրդի մի կարևոր մասի մտածելակերպը: Այն արթնացրեց մարդկանց: Այսօր արդեն 1915 թվականի դեպքերին այլ կերպ ենք նայում»,- գրում է Բիրանդը և նշում, որ Ջեմալի գիրքը պատմում է հենց այս փոփոխության մասին` խորհուրդ տալով բոլորին անպայման վերցնել և կարդալ այն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում