Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ կանցկացնի

Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերը սկսել են լայնածավալ զորավարժություններ իրականացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Զորավարժություններին մասնակցելու են ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերը: Մամլո ծառայությունը չի նշել զորավարժությունների իրականացման հստակ վայրը, սակայն հաղորդել է, որ զորավարժանքներն իրականանալու են Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևի ղեկավարությամբ:

Ավելի վաղ ադրբեջանական publika.az լրատվական կայքը հայտնել էր, որ լայնածավալ զորավարժություններն ադրբեջանական բանակն անցկացնում է «լեռնային պայմաններում գտնվող տարբեր զորամիավորումների միջեւ կապն ամրապնդելու, մարտական եւ մարտավարական պատրաստվածությունը մեծացնելու» նպատակով: Կայքը հայտնում է, որ զորավարժանքներին մասնակցում են նաեւ տարբեր նշանակության «հատուկ» զորամիավորումններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am