Արցախ

ԼՂՀ ԱԺ լիագումար նիստը կհրավիրվի սեպտեմբերի 19-ին

1 րոպեի ընթերցում

ԼՂՀ ԱԺ լիագումար նիստը կհրավիրվի սեպտեմբերի 19-ին

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական հանձնաժողովների և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, քննարկման թեման 5-րդ գումարման ԱԺ 6-րդ նստաշրջանի նախապատրաստության և առաջին լիագումար նիստի օրակարգի ձևավորման հարցերն էին։Նշվել է, որ լիագումար նիստում քննարկման երաշխավորվող օրենքների նախագծերի կապակցությամբ գլխադասային է պետական-իրավական մշտական հանձնաժողովը։ Ուստի, այդ կապակցությամբ լսվել է հանձնաժողովի նախագահի հաղորդումը խնդրո առարկա օրինագծերի թեմատիկ ընդգրկումների և պատրաստության վիճակի վերաբերյալ։

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի արդյունքում ճշտվել են առաջիկա անելիքները, լիագումար նիստի հաստատմանը ենթակա օրակարգային հարցերի շրջանակը, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։ Համաձայն գործող օրենսդրական նորմի՝ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ ԱԺ լիագումար նիստը հրավիրվում է սեպտեմբերի 19-ին, ժամը 11.00-ին, ԱԺ նիստերի դահլիճում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում