Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Հայ երիտասարդները մասնակցում են գաղափարների ծրագրավորման «m2Work Հեքըթոնը» մրցույթին

Հայ երիտասարդները մասնակցում են գաղափարների ծրագրավորման «m2Work 
Հեքըթոնը» մրցույթին

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջին անգամ սեպտեմբերի 15-16-ին   կազմակերպվել է գաղափարների ծրագրավորման մրցույթ` «m2Work Հեքըթոնը»: Այն Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի` infoDev կազմակերպության աջակցությամբ իրականացող ծրագիր է, որը  միաժամանակ անց է կացվում 5 երկրների մոբայլ լաբորատորիաներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ձերնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ ծրագրի նախաձեռնությունը Nokia ընկերությանն է: 2012 թվականի սկզբին Համաշխարհային բանկի նորարարության,  ձեռներեցության զարգացման infoDev ծրագրի եւ Nokia ընկերության համատեղ ջանքերով մեկնարկել էր  m2Work մրցույթը, ինչն իրենից ենթադրում է 2012 թվականին հայտարարված գաղափարների մրցույթ, որի 2-րդ փուլը հենց «m2Work Հեքըթոնը»-ն է:

«Մրցույթը` «m2Work Հեքըթոնը» գաղափարների մշակում է, որը հնարավորություն է տալիս օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաները, մասնավորապես մոբայլ լուծումները` ստեղծել աշխատատեղեր առանց տնից դուրս գալու»,- ասաց Ենգիբարյանը: Նա նշեց, որ օրինակները բազմաթիվ են` սկսած նրանից, որ մարդիկ տանը նստած հեռախոսի միջոցով կարող են իրականացնել շրջակա միջավայրի մոնիթորինգ եւ վարձատրվել դրա համար: 

«Թվային աշխատանքը հասու է ցանկացած մարդու, հիմքում այն է, որ գաղափարի դիմաց մարդը վարձատրվում է»,- պարզաբանեց հիմնադրամի տնօրենը: Մրցույթի 1-ն փուլում Հայաստանը ներկայացրած 400  գաղափարներով գրավել է առաջին տեղը` առաջ անցնելով Հնդկաստանից եւ ԱՄՆ-ից:

«m2Work Հեքըթոնը»-ը գաղափարների  կյանքի կոչման մոբայլ միկրոշախատանքների ստեղծման ազատ միջավայր է, որին մասնակցելու համար 400-ից ընտրվել է 50 մասնակից:

Միջոցառման ավարտին` սեպտեմբերի 16-ին արդեն մշակված գաղափարներից կորոշվեն հաղթողները, ովքեր կստանան դրամական պարգեւներ այլ խրախուսական մրցանակներ:

«m2Work Հեքըթոնը»- ին մասնակցում են Հայաստանը, Քենիան, Հարավային Աֆրիկան, Վիետնամը եւ Նեպալը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am