Կերկարաձգվի փախստականներին բնակարանները սեփականության իրավունքով հատկացնելու մասին դիմումի ներկայացման ժամկետը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հակոբ Հակոբյանի նախագահությամբ ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 6-իննիստում քննարկվել է կառավարության հեղինակած «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Օրենքով առաջարկվում է երկարաձգել բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին դիմումի ներկայացման ժամկետը մինչեւ 2013թ-ի դեկտեմբերի 31-ը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանձնաժողովը քննարկել է նաեւ կառավարության հեղինակած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքւմ փոփոխություն կատարելու մասին, «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:
Նշվել է, որ օրենսդրական փաթեթի ընդունման պարագայում կլուծվեն օրենսդրական դաշտում առկա խնդիրները եւ տարբեր օրենսդրական ակտերում եղած հակասությունները, որն էլ կնպաստի կենսաթոշակային բարեփոխման ընթացքին: Վարդան Արամյանի խոսքով` հաշվի են առնվել բոլոր դիտողությունները եւ առաջարկները:
Օրենքի նախագծերը դրական եզրակացություն են ստացել` ընդգրկվելու ԱԺ հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 10-13-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: