Սփյուռք

Կանադահայությունը բողոքի ցույց կանցկացնի Հունգարիայի եւ Ադրբեջանի դեսպանատների առաջ

2 րոպեի ընթերցում

Կանադահայությունը բողոքի ցույց կանցկացնի Հունգարիայի եւ Ադրբեջանի դեսպանատների առաջ

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի հայ համայնքն սեպտեմբերի 7-ին Օտտավայում Հունգարիայի եւ Ադրբեջանի դեսպանատների առաջ բողոքի ցույց կանցկացնի` ընդդեմ  ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման: Ինչպես փոխանցում է  «Արմենպրես»-ը` վկայակոչելով Armenian.ca կայքը, ավտոբոսները Մոնրեալ եւ Տորոնտո քաղաքներից կանադահայությանը կտեղափոխեն Օտտավա: Հանրահավաքի ժամանակ ոչ միայն դեսպանատների ներկայացուցիչներին կհղվեն դատապարտիչ հայտարարություններ, այլ նաեւ կպահանջվի չեղյալ հայտարարել մարդասպանին ազատ արձակելու որոշումը:

 Բողոքի ցույցին աջակցել են «Արմեն Գարո» ուսանողական միությունը, «ՀԲԸՄ Կանադայի երիտասարդ մասնագետներ»-ը, A.S.A  կազմակերպությունը եւ հայկական այլ կառույցներ:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին` ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության` առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել  Ադրբեջանին արտահանձնել Սաֆարովին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ ազգովի հերոսացրին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում