Արցախ

Արցախի նախագահն ընդունել է 50 լիբանանահայ գործարարների

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահն ընդունել է 50 լիբանանահայ գործարարների

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է մոտ հինգ տասնյակ լիբանանահայ գործարարների:Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը նշել է, որ լիբանանահայությունը մեր Սփյուռքի ամենակայացած եւ կազմակերպված համայնքներից մեկն է, որը միշտ կանգնած է եղել Մայր Հայաստանի ու Արցախի կողքին եւ մեծ ներդրում ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացման, նրա առջեւ ծառացած տարբեր խնդիրների լուծման գործում:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախում չափազանց կարեւորում են Լիբանանի հայ համայնքի հետ կապերի ընդլայնումն ու խորացումը՝ հավելելով, որ այստեղ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները գործարարության զարգացման, քաղաքակիրթ եւ փոխշահավետ համագործակցության համար:

Հանդիպման վերջում Նախագահ Սահակյանը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված հարցերին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում