Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գինի` պոմիդորից. «Օմերտո»-ի պատրաստման համար անհրաժեշտ է 9 ամիս

Գինի` պոմիդորից. «Օմերտո»-ի պատրաստման համար անհրաժեշտ է 9 ամիս

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայում գինեգործ Պասկալ Միշեն սկսել է արտադրել «Օմերտո» գինին` պատրաստելով այն արտասովոր հումքից` պոմիդորից, որն անձամբ է աճեցնում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, տնային պայմաններում լոլիկի գինու պատրաստման ավանդույթը Միշեի ընտանիքում անցել է սերնդեսերունդ, սակայն վերջինս որոշել է ընտանեկան ժառանգությունն օգտագործել արդեն նաեւ շահույթ ստանալու նպատակով: Արտասովոր այս գինու բիզնեսը սկսվել է 2009թ.-ին եւ միայն այժմ է սկսել եկամուտ բերել: 

Սկզբում Պասկալը փնտրել է պոմիդորի այն տեսակը, որ կարող է կայուն հումք տալ բավական սառը կլիմայական պայմաններում: Գինու պատրաստման համար անհրաժեշտ է 9 ամիս: Արդեն աշնանը Պասկալը մտադիր է վաճառել 34 հազար շիշ «Օմերտո» պոմիդորի գինի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am