Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Վարդան Մինասյանը չի հաստատում «Կուբան» տեղափոխվելու մասին լուրը

Վարդան Մինասյանը չի հաստատում «Կուբան» տեղափոխվելու մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ժխտում է լուրերն այն մասին, որ ինքը հնարավոր է ստանձնի ռուսական «Կուբան»  ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայից: Մեր ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է, որ «ինքն այդ մասին լսում է առաջին անգամ եւ նման տեղեկություններ չունի»:

Մինչ այս «Արմենպրես»-ը` վկայակոչելով sport.ru ռուսական պարբերականը, տեղեկացրել էր, որ Կրասնոդարի ակումբի ղեկավարները «Կուբան»-ի գլխավոր մարզչի պաշտոնի հավանական թեկնածուների թվում դիտարկում են նաեւ Հայաստանի ընտրանու 38-ամյա մարզչի թեկնածությունը: Հավակնորդների թվում է նաեւ Ռուսաստանի երկրորդ հավաքականի գլխավոր մարզիչ Յուրի Կրասնոժանը: 

Նշվում է, որ եթե բանակցությունները հաջող ավարտվեն, ապա Մինասյանը համատեղության կարգով կգլխավորի նաև Հայաստանի ազգային հավաքականը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am