Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

«Playboy» ամսագրի շապիկին հայտնված վրացուհի մոդելը կնկարահանվի հայկական ֆիլմում

«Playboy» ամսագրի շապիկին հայտնված վրացուհի մոդելը կնկարահանվի  
հայկական ֆիլմում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիրո պոկեր» նոր հայկական կինոկատակերգության գլխավոր դերերից մեկը կմարմնավորի միջազգային ճանաչում ունեցող վրացուհի մոդել Շորենա Բեգաշվիլին:  «Արմենպրես»-ի հետ զրույցում  «Շարմ Հոլդինգ» ընկերության PR  պատասխանատու Իզաբելլա Մանասարյանը նշեց, որ Շորենան սցենարը կարդալուց անմիջապես հետո համաձայնել է մասնակցել ֆիլմի նկարահանումներին:

 «Ի սկզբանե սցենարն ինձ շատ դուր եկավ, քանի որ խոսքը ոչ թե սիրային եւ ռոմանտիկ ֆիլմի մասին էր, այլ ակտիվ, իրադարձություններով լի սյուժեի, որտեղ գերակշռում է այսպես կոչված «էքշնը»»,- ասել է դերասանուհին: Նա նաեւ նշել է, որ սիրում է ավտոմեքենաներ եւ արագություն, այդ պատճառով  բազմաթիվ անգամներ մասնակցել է ռալլիների:

«Այնպես որ, երբ խոսքը մեքենաների մասին է, ես միանգամից համաձայնվում եմ»,- ասել է Բեգաշվիլին` հավելելով, որ իր եւ ֆիլմում մարմնավորած հերոսուհու միջեւ առկա է որոշակի նմանություն:

 «Նա սեքսուալ է եւ խորամանկ: Իսկ փոքրիկ կանացի խորամանկություն, կարծում եմ, բոլոր կանայք էլ ունեն»,- ավելացրել է մոդելը:

 Շորենա Բեգաշվիլին միջազգային ճանաչում ունեցող մոդել է, նկարահանվել է «Playboy» ամսագրի շապիկի համար: 

Մոդելի իր կարիերային զուգահեռ` նա նկարահանվում է ֆիլմերում, նաեւ Թբիլիսիի հայտնի հաղորդավարուհիներից մեկն է:

«Սիրո պոկերը» ներկայացնում են «Պահանջվում է միլիոնատեր» եւ «Փեսացուն կրկեսից» ֆիլմերի ստեղծագործական եւ  պրոդյուսերական թիմերը: Նախքան Երեւանում նկարահանումները սկսելն աշխատանքային խումբը հասցրել է լինել Վրաստանում, որտեղ, սցենարի համաձայն, զարգանալու է իրադարձությունների մի մասը: Վրաստանում նկարահանումների իրականացմանն աջակցում է «Ռուստավի 2» հեռուստաընկերությունը:

 

Լուսանկարը` է «ՇԱՐՄ Հոլդինգ»-ի

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am