Սպորտ

Հայտնի են Լոնդոնում հայ ըմբիշների առաջին մրցակիցները

1 րոպեի ընթերցում

Հայտնի են Լոնդոնում հայ ըմբիշների առաջին մրցակիցները

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են Լոնդոնի օլիմպիական խաղերում օգոստոսի 7-ին մրցաբեմ դուրս եկող Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշների առաջին մրցակիցները: 96կգ քաշային Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն իր առաջին մրցամարտում, ընտրական մրցաշարում, հանդիպելու Է իտալացի Դաիգորո Տիմոնչինիի հետ: Մրցամարտը մեկնարկելու Է Երեւանի ժամանակով 16.45-ին:

Հայաստանի մյուս մարզիկը՝ 66կգ քաշային Հովհաննես Վարդերեսյանը, ընտրական մրցաշարում հանդիպելու Է հարավկորեացի Կիմ Հյոնվուի հետ: Մրցամարտը մեկնարկելու Է երեւանյան ժամանակով 16.00-ին: Հաղթանակի դեպքում մեր մարզիկները դուրս կգան օլիմպիական մրցաշարի 1/8-րդ եզրափակիչ:

Ըմբշամարտի մրցումներն անցկացվում են Լոնդոնի «Էքսել» ունիվերսալ մարզահամալիրի «Հյուսիսային արենա» մարզապալատում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում