Սպորտ

Անդրանիկ Հակոբյանը ցավալի պարտություն կրեց և դուրս մնաց օլիմպիական խաղերից

1 րոպեի ընթերցում

Անդրանիկ Հակոբյանը ցավալի պարտություն կրեց և դուրս մնաց օլիմպիական խաղերից

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը` 75 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Հակոբյանը ցավալի պարտություն կրեց ամերիկացի Տերել Գաուշայից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` մինչ երրորդ ռաունդի վերջնամասը մեր բռնցքամարտիկն առավելություն ուներ մրցակցի նկատմամբ և երկրորդ ռաունդից հետո 8:7 հաշվով առջևում էր, սակայն մենամարտի ավարտից 17 վայրկյան առաջ Հակոբյանն անսպասելի դիմահար հուժկու հարված բաց թողեց և հայտնվեց նոկաուտում:

Այսպիսով, բռնցքամարտի մրցաշարում Հայաստանն այլևս ներկայացուցիչ չունի: Օլիմպիական խաղերի երկրորդ օրը` հուլիսի 29-ին, Հայաստանի ներկայացուցիչներից ասպարեզ դուրս կգան 66 կգ քաշային կարգում հանդես եկող փորձառու ձյուդոիստ Արմեն Նազարյանը և լողորդուհի Անահիտ Բարսեղյանը, ով պայքարին կներգրավվի 100 մետր թիկնալողի մրցաշարում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում