Հասարակական

Լավագույն գիտական եւ ստեղծագործական աշխատանքների մրցույթը կամփոփվի հուլիսին

2 րոպեի ընթերցում

 Լավագույն գիտական եւ ստեղծագործական աշխատանքների մրցույթը կամփոփվի հուլիսին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության կողմից 2007 թվականից անցկացվող գիտական եւ ստեղծագործական լավագույն աշխատանքների մրցանակաբաշխության արդյունքները կամփոփվեն օրերս:

Մրցանակաբաշխությանը կմասնակցեն ՀՀ, ԼՂՀ եւ սփյուռքահայ մտավորականության ներկայացուցիչներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը` Ռուսաստանի հայերի միությունը ստեղծման իսկ օրից օժանդակել է Հայաստանի գիտական եւ աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

«Մրցանակաբաշխությունը հնարավորություն կտա մասնակիցներին որոշակի նյութական աջակցություն ստանալ իրենց կատարած աշխատանքների համար»,-ասաց նա:

Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի խոսքով` քանի որ մանկական գրականությունը հետընթաց է ապրում, ուստի այս տարի մրցանակաբաշխությանը շեշտադրվելու է հատկապես «Մանկապատենական գրականություն» անվանակարգը, ընտրվելու են նաեւ արձակ, պոեզիա, դրամատուրգիա ժանրերում ներկայացված լավագույն ստեղծագործությունները:

«Մրցանակաբաշխության 5 տարիների ընթացքում 15 գրական գործ է հաղթել, որոնցից 20 տոկոսը թարգմանվել է, եւ սա ապացուցում է հանձնաժողովի անդամների անաչառ ընտրությունը»,-ասաց նա:

Գրականության հանձնաժողովի նախագահ Աելիտա Դոլուխանյանը նշեց, որ հանձնաժողովը բացառում է ծանոթություն, միջնորդություն:

«Մրցանակաբաշխությանը ներկայացված բոլոր գործերը կարդացվում են եւ քննարկվում հանձնաժողովի բացառապես բոլոր անդամների կողմից»,-ասաց նա:

«Մրցանակաբաշխություն 2013»-ի նպատակն է խթանել երկրի մտավոր կյանքի աշխուժացումը:

Անցած տարիների ընթացքում լավագույն գիտական աշխատանքների մրցույթին մասնակցել են մտավորականության շուրջ 1250 ներկայացուցիչներ, որոնցից ավելի քան 150-ը դարձել են մրցանակակիրներ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում