Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԼՂՀ նախագահի ընտրություններում առավելագույն քվե է ստացել Բակո Սահակյանը

ԼՂՀ նախագահի ընտրություններում առավելագույն քվե է ստացել Բակո 
Սահակյանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հուլիսի 19-ին կայացած նախագահի ընտրություններում նախնական արդյունքներով առավելագույն քվեները ստացել է ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, ընտրության արդյունքներն ամբողջությամբ ամփոփվել են, եւ նախնական տվյալներով 47085 ընտրող քվեարկել է Բակո Սահակյանի օգտին, որը կազմում է ընտրողների  66,7 տոկոսը:

Նախագահին պաշտոնում առաջադրված թեկնածուներից ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, անկուսակցական Վիտալի Բալասանյանը ստացել է ընտրողների 32,50 տոկոս կամ 22966 ձայն: Երրորդ թեկնածուն` Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանի օգտին քվեարկել է 594 ընտրող, որը կազմում է ընտրողների թվի 0,8 տոկոսը:

Քվեարկությանը մասնակցել է 72,833 ընտրող, որը կազմում է քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների 73,4 տոկոսը: Արցախում ընտրելու հնարավորություն ուներ  98 հազար 909 քաղաքացի:

Նախագահի ընտրությունների անցկացման վերաբերյալ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է ընդամենը մեկ դիմում-բողոք, որը քննարկման փուլում է:

Արցախում նախագահի ընտրություններում դիտորդական առաքելություն են իրականացրել 21 դիտորդ հինգ տեղական հասարակական կազմակերպություններից եւ 103 դիտորդ` այլ երկրներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am