Դիլիջանում տան նկուղից պայթուցիկներ են հայտնաբերվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները հուլիսի 17-ին` ժամը 20.30-ին,1982 թ. ծնված Ռուստամ Հ.-ին պատկանող, Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոցում գտնվող տան խուզարկությամբ նկուղից հայտնաբերել են պայթուցիկ սարքերի նմանվող առարկաներ:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ըստ Ռուստամ Հ.-ի հայտարարության` դրանք պատկանում են նույն տանը բնակվող պապին, ով հաստատել է նաև վերջինս:Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:Կատարվում է նախաքննություն: