Հասարակական

Քննակենտրոնի ղեկավարը գոհ չէ «Ռուսաց լեզու եւ գրականություն» առարկայի քննությունից

1 րոպեի ընթերցում

Քննակենտրոնի ղեկավարը գոհ չէ «Ռուսաց լեզու եւ գրականություն» առարկայի քննությունից

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ագրարային համալսարանում հունիսի 28-ին տեղի ունեցավ «Ռուսաց լեզու եւ գրականություն» առարկայի բանավոր քննության առաջին օրը: Առաջին օրվա ընթացքում նախատեսվում է, որ քննություն կհանձնեն շուրջ 40 դիմորդներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցի ընթացքում Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ, Քննակենտրոնի ղեկավար Լիլիա Բալասանյանը դժգոհեց քննությունից ստացած առաջինտպավորությունից: «Նախորդ տարիների նման վիճակը շարունակում է անմխիթար մնալ: Քննական առաջին օրվա ընթացքում չի եղել մի պատասխան, որի համար կցանկանայի ժպտալ ու հաճույքով լսել»: Բալասանյանը քննության ընդհանուր որակը միջինից մի փոքր բարձր գնահատեց: Նրա դիտարկմամբ, դիմորդները հիմնականում հարցի պատասխանները անգիր են անում, եւ «երբ նյութից մի փոքր շեղվում են, ապա անընդունելի սխալներ են թույլ տալիս»:

«Ռուսաց լեզու եւ գրականություն» առարկայի բանավոր եւս երկու քննություն կանցկացվի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում