Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանում հակամրցակցային գործունեության բացահայտմանն ու կասեցմանը

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանում հակամրցակցային գործունեության 
բացահայտմանն ու կասեցմանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը մեկնարկել է հնգամյա ծրագիր, որն ուղղված է Հայաստանում կայուն տնտեսական աճի ապահովմանը: Ծրագրի թիրախային ոլորտներն են` բարձր տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, պտուղ-բանջարեղենի վերամշակումն ու դեղագործությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Մրցակցային խնդիրներ, վերլուծություն եւ լուծումներ» համաժողովի մեկնարկից առաջ, հունիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը նշեց, որ  աշխատանքները հիմնականում ուղղված են մրցակցային ոլորտի խնդիրների վերհանմանը: «17 մլն ԱՄն դոլար արժողությամբ այս ծրագրի թիրախային 4 ոլորտները հենց այնպես չեն ընտրվել: Մենք գտնում ենք, որ այդ բնագավառներում ձեռնարկատիրության եւ մրցակցության համար մեծ ներուժ եւ հեռանկար կա»,- ասաց Հեֆերնը:

  ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի խոսքով` արդար մրցակցային դաշտի առկայությունը խիստ կարեւոր է ոչ միայն տնտեսական աճի եւ բարեկեցության  բարձր մակարդակի, այլ նաեւ միջազգային մրցունակության ապահովման  ու սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից: Նա կոչ արեց հակամրցակցային խնդիրների դեպքում անպայման դիմել Հանձնաժողով:

«Մրցակցային խնդիրներ, վերլուծություն եւ լուծումներ» համաժողովի նպատակն է հակամրցակցային գործունեության բացահայտման եւ կասեցման ասպարեզում առկա գիտելիքներն ու լավագույն փորձը փոխանցել ԱՄՆ ՄԶԳ / Ի-Դի-Էմ-Սի ծրագրի 4 ոլորներում գործող ընկերություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am