Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Մեծ Բրիտանիայում «այր» եւ «կին»-ը փոխարինվում Է «զուգընկերներով»

Մեծ Բրիտանիայում «այր» եւ «կին»-ը փոխարինվում Է «զուգընկերներով»

ԼՈՆԴՈՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի պաշտոնական փաստաթղթերում «այր» եւ «կին» բառեը շուտով կփոխարինվեն «ամուսիններ» եւ «զուգընկեներ» տերմիններով: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Daily Telegraph-ը: Համապատասխան փոփոխությունները կարվեն արվամոլների շարժման ակտիվիստների պնդմամբ, որոնք ձգտում են հասնել միասեռ ամուսնությունների օրինականացման:   

Ինչպես սպասվում Է, առաջին հերթին «այր» եւ «կին» կատեգորիաները կվերացվեն այն փաստաթղթերից, որոնք վերաբերում են ներգաղթի, հարկման եւ սոցիալական ապահովության հարցերին: Նույն նկատառումներով փաստաթղթերից կհանվեն «հայրերի» եւ «մայրերի», ինչպես նաեւ «փեսացուների» եւ «հարսնացուների» մասին հիշատակումները:

Մասնավոր ընկերություններին իրենց փաստաթղթերի փոխարինման համար կհատկացվի անցումային ժամանակաշրջան, որի ընթացքում նրանք կկարողանան իրենց փաստաթղթերից վերացնել «ոչ կոռեկտ» բառերը:  

Անգլիկան եկեղեցին հանդես Է եկել նորամուծությունների դեմ՝ հայտարարելով, որ հանուն համասեռամոլականների իրավունքների մարտիկները չափազան հեռու են գնում իրենց գործողություններում: Ի պատասխան եկեղեցու առաջնորդներին մեղադրել են հոմոֆոբիա եւ ատելություն բորբոքելու մեջ:

Տնտեսագետները հաշվել են, որ բարենորոգումը պետության եւ մասնավոր հատվածի վրա կնստի 4,5 միլիոն ֆունտ ստեռլինգ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am